Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեպքեր, բացահայտումներ

Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել. գիտնականներ

Մազերի ճերմակելը կարելի է կասեցնել. գիտնականներ

Նյույորքյան Լենգոն ինստիտուտի բժշկական կենտրոնի բժիշկները պարզել են, որ մազերի պիգմենտացիայի համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը վերահսկում է մարդու օրգանիզմի բիոլոգիական բազմաթիվ գործընթացներ:


Գիտնականները մի քանի տասնամյակ առաջ արդեն գիտեին, որ մազերը ներկելիս փոխազդեցության մեջ են գտնվում ֆոլիկուլների ցողունային բջիջները և պիգմենտ վերարտադրող melanocyte բջիջները: Բայց պատճառները, որ ընկած էին պիգմենտացիայի հիմքում, բացահայտված չէին: Կենտրոնի գիտնականների խոսքով՝ հենց Wnt սպիտակուցի բացակայությունն է «ստիպում» մազերին փոխել իրենց սկզբնական գույնն ու ճերմակել:

Նախկինում կարծում էին, որ մազերի ճերմակելու գործընթացում կարևոր դեր են խաղում երկու տարբեր բջիջներ, իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ այդ գործընթացում իր դերն ունի Wnt-ն:

Հետազոտող խմբի ղեկավար պրոֆեսոր Մայումի Իտոն հայտարարել է, որ Wnt-ն գենետիկ փոփոխությունների ենթարկելով հնարավոր կլինի կասեցնել մազերի ճերմակելու գործընթացը: Գիտնականներն այդ փորձն արդեն հաջողությամբ իրականացրել են մկների վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ